Menu

Մկրտության պայմանները

  • Մկրտության պայմանները
3299
03.08.2016

Բնութագիր

Մկրտության խորհուրդը համընդհանուր է և կիրառում են քրիստոնեական բոլոր եկեղեցիները։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, լինելով աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը, հավատարիմ է մնացել սրբազան խորհրդի լավագույն ավանդույթներին՝ մկրտությունը համարելով առաջին և մարդու համար պարտադիր խորհուրդ, առանց որի ցանկացած այլ խորհուրդ չի կատարվում մարդու վրա։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտության կարևոր պայմաններն են՝

Հավատքն առ Սուրբ Երրորդություն՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։

Հավատավոր և մկրտված կնքահոր առկայություն՝ որպես երախայի հոգևոր դաստիարակության երաշխավոր։

Եթե մկրտվողը չափահաս է, պարտ է անգիր իմանալ Տերունական աղոթքը, ապաշխարողական ոգով մասնակցել մկրտությանը և ծոմ պահել մինչև մկրտության ժամը՝ խորհրդի ավարտին Սուրբ Հաղորդություն ընդունելու համար։

Մկրտությունը կատարում է օծված և ձեռնադրված հոգևորականը։

Ցանկալի է նաև ունենալ՝

Խաչ և նարոտ (սպիտակ և կարմիր թելերից հյուսված վզնոց)
սրբիչ
մոմեր
ցանկալի պայման է, որ մկրտությունը կատարվի երեխայի ծննդյան 8-րդ օրը։

Աղբյուրը՝ hy.wikipedia.org

Զամբյուղ

Go to cart page