Menu

Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը

Բնութագիր

Կրկին Սբ. Ծննդյան և Ամանորի տոների նախաշեմին ենք: Մեր Եկեղեցու աղօթասեր հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են «խորհուրդ մեծ և սքանչելի»: Այդպէս են անվանել, քանզի անհնար է բացատրել, թե ինչպէ°ս անբավելին` հավիտենականն ու անսահմանը, խանձարուրի մէջ պարուրվեց, ինչպէ°ս Աստուծոյ Խոսքն ու Իմաստությունը ծնվեց ոչ բանական կենդանիների մսուրում: Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպե°ս Աստուծո Միածին Որդին, Արարչի փառքի լույսը արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ: Այս օրերիս մեր շրջապատում գրեթե ամեն բան այդ մասին է հիշեցնում և կարծես տարատեսակ գովազադային տեսահոլովակներից յուրաքանչյուրն իր հերթին խոստանում է պարգևել անմոռանալի տոնախմբություն:

Թվում է մի պահ, թե մեր օրերում բոլոր պայմաններն առկա են տոնական այս շրջանը իմաստալից դարձնելու համար կամ տոնի հոգևոր իմաստին՝ «խորհուրդ մեծ եւ սքանչելի»-ին հաղորդ դառնալու համար: Այդուհանդերձ, երբ խորությամբ ենք դիտարկում այս տոնական աշխուժությունն ու աժոտաժը հասկանալի է դառնում, որ մենք շատ հաճախ Սբ. Ծննդյան բուն տոնապատճառը չէ, որ տոնախմբում ենք, այլ տոնախմբում ենք աշխարհայնացված մի տոն, որը կրում է Սբ. Ծննդյան տոնի մասին փոքրիկ պատառիկ-հիշողություններ միայն:

Ինչու՞: Բազում են պատճառները. կրոնական և քրիստոնեական արժեքները այլևս ետընթաց են ապրում՝ աշխարհում օր օրի հասունացող նյութպաշտության մրրկվող ալիքների մեջ: Յուրաքանչյուր վայրկյան և րոպե մեր հասարակությունը կարծես ռմբակոծվում է նոր, աշխարհայնացած սին ու փուչ արժեհամակարգով: Այլ խոսքով, կարծես “Հոգևոր սպանդի” դարաշջան լինի 21-րդ դարը: Եվ ամենասարսափելին այն է, որ անգիտակցաբար ամենքս էլ այդ “Հոգևոր սպանդի” թիրախն ու զոհն ենք դառնում՝ փորձելով մեր հոգևոր քախցն ու ծարավը հագեցնել աշխարհիկ ապրեկերպի և վայելքների մեջ:

Սակայն ուղեկորույս է աշխարհը առանց բեթղեհեմեան աստղալույսի: Առանց Քրիստոսի աշխարհը միշտ լինելու է անհանդարտ, հոգսաշատ և բարոյազուրկ: Միայն նյութական առաջընթացը չի ապահովելու ճգնաժամային իրավիճակներից խուսափումը, կանխումը գժտությունների ու բախումների, վերացումը աղետների ու աղքատութեան: Հոգևորի անտեսումը, աշխարհայնացման ընթացքները միանշանակորեն խաթարում են նվիրագործված ավանդույթները, աղճատում բարոյական պատկերացումներն ու հասկացությունները, նաև մարդու ներաշխարհը` պատճառ դառնալով Աստծուց, իր անձից ու աշխարհից մարդու օտարացման և անտարբերության:

Սիրել եղբայներ և քույրեր ի Քրիստոս,

Պատգամ ես, որ հոգևոր խոկումով և ինքնաքննույամբ դիմավորենք Ամանորի և Սբ. Ծննդյան բերկրալից տոները և փորձենք խորը գիտակցությամբ արժևորել անսահման խորք ունեցող Տերունական Ծննդյան Բարի Ավետիսը: Աղոթքս է, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Ծնունդը իրականություն դառնա մեր ստերից և մեր կյանքից ներս: Ու թող որ բեթխեմյան աստղալույսը մշտապես լուսավորի մեր ընթացքն այս աշխարի ոլորաներում: Աղոթում եմ նաև նաև ձեր զավակների և ընտանիքների համար և մանավադ ձեր հարազատների ու բարեկամ դարձաց ընկերների համար, որոնցից շատեր ձեզանից հեռու՝ աշխարի տարբեր ծագերում են սփռված: Թող որ Սբ. Ծննդյան Փրկաբեր Ավետիսը առատ օրհնություններով լցնի ամեքիդ ընտանեկան հարկերը՝ պարգևելով առողջ ու բարեբեր տարի: Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ:

Քրիստոս Ծնավ և Հայտենցավ
Մեզ և Ձեզ մեծ Ավետիս

Զամբյուղ

Go to cart page