Menu

Մկրտության ու կնունքի տարբերությունները

  • Մկրտության ու կնունքի տարբերությունները
10591
08.07.2016

Բնութագիր

Վերջին տարիներին տարբեր մշակույթների ազդեցության տակ կնունք և մկրտություն եզրույթները հաճախ նույնացվում են: Սակայն եթե անդրադառնանք դրանց պատմական արմատներին, կտեսնենք, որ կան բավականին մեծ տարբերություններ, կփորձենք անդրադառնալ դրանց:

Վաղ եկեղեցում կիրառված մկրտության վերաբերյալ առաջին տեղեկությունները մեզ փոխանցում են Ղուկաս Ավետարանիչը Գործք առաքելոցում, Պողոս առաքյալը որոշ նամակներում և վաղ Եկեղեցու նշանավոր մի շարք եկեղեցական հայրեր: Նոր Կտակարանի վկայությունները մկրտության իրականացման և գաղափարի շուրջ փոխանցում են հետևյալ հիմնական կետերը.

1. Մկրտությունը պարտադիր էր նախկին մեղքեր թողության համար:
2. Մկրտությունը Եկեղեցու անդամ դառնալու պարտադիր պայման էր:
3. Մկրտությունը Քրիստսին հետևելու՝ քրիստոնյա լինելու կարևոր պայման է:
4. Փրկությունն առանց մկրտության անմատչելի է:
5. Մկրտությունը որոշ դեպքերում միջոց էր Սուրբ Հոգին կամ շնորհներ ստանալու համար
6. Մկրտության կատարման համար կարևոր պարագա էր ջուրը:

Նաև նշենք, որ՝ ըստ Եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը, թաղվելը, և ջրից ելնելը, Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Մկրտության սուրբ խորհրդի հետ կատարում է նաև Դրոշմի (այս պատճառով հաճախ Մկրտությունն անվանվում է «Կնունք»), Վերջին օծման և առաջին անգամյա Հաղորդության ու Ապաշխարության խորհուրդները: Այսինքն՝ Մկրտությունը և Դրոշմը Հիսուսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի (կրոնական արարողության), որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում:
Կնունքը անհատի՝ որպես ազգային անհատի, որպես բնականորեն տրված, որոշակի ծագումնաբանական որակի հաստատումի, օծումի խորհուրդ է պարունակում:
Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի տասներեք մասերը.
1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,
2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,
3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,
4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,
5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,
6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,
7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,
8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,
9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:

Զամբյուղ

Go to cart page