Menu

Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու պատճառները

  • Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու պատճառները
1378
11.07.2016

Բնութագիր

Ի տարբերություն Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Սակայն քրիստոնեության առաջին 300 տարիներին ավանդույթներն այլ էին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հին հռոմեացի եպիսկոպոսների ցուցակում, որ թվագրվում է մոտ մ.թ. 336-354թթ, կարելի է հանդիպել հետևյալ խոսքերին. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնվել է Բեթլեհեմում՝ դեկտեմբերի 25-ին»: Փաստորեն, 336թ-ի դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան առաջին արձանագրված տոնակատարությունն է: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր: Եկեղեցու գոյության առաջին տարիներին այնքան էլ կարևորված չէին ծննդյան տարեդարձերը, այդ թվում՝ Քրիստոսի ծնունդի օրը: Սովորաբար Հիսուսի մկրտությանն առավել մեծ տեղ էր հատկացվում, քան ծննդին: Հասկանալի է, որ ոչ ոք հստակ չի կարող իմանալ Քրիստոսի ծննդյան իրական տարեթիվը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ հեթանոսական ավանդույթներ կապվում են Սուրբ Ծննդյան տոնի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/22895.html
© iravaban.net կայք

Զամբյուղ

Go to cart page