Menu

Մեր մասին

Մկրտությունը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կնունքը, կարևոր իրադարձություն է, որի միջոցով մարդ դառնում է քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ: Մկրտությամբ մարդ մաքրվում է ադամական մեղքից, ազատվում մինչև մկրտությունը գործած մեղքերից և խնդրում Աստծուն` ներել դրանք: Գիտակցելով և կարևորելով սուրբ մկրտության խորհուրդն ու բացառիկ դերը մեր կյանքում՝ «Կնունք Էյ Էմ»-ի թիմը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ այս կարևորագույն տոնը ձեզ համար ավելի հիշարժան դարձնելու, և որ ամենակարևորն է` սուրբ մկրտության արարողությունը Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներին համապատասխան անցկացնելու համար: «Կնունք Էյ Էմ»-ից դուք կարող եք ձեռք բերել մկրտության արարողության համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչպես նաև՝ օգտվել մեր տոնական ծառայություններից՝ պատվիրելով մկրտության արարողության ամբողջական կազմակերպում։ Մեր թիմը կկազմակերպի մկրտության եկեղեցու արարողությունն ու դրան հաջորդող տոնակատարության բոլոր աշխատանքները՝ հնարավորություն տալով ձեզ չանհանգսանալ կազմակերպչական որևէ աշխատանքի համար և լիարժեք վայելել Ձեր տոնը։


Զամբյուղ

Go to cart page